Գիտնականները մատնացույց են արել քնի համար ամենավնասակար դիրքը

Գիտնականները պնդում են՝ ճիշտ է քնել այն դիրքում, որի դեպքում գլուխն ու պարանոցը կարող են ազատ շրջվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան գիտնականները պարզել են, թե քնելու որ դիրքն է առավել վնասակար մարդու համար: Այս մասին գրել է Bustle ամերիկյան պարբերականը:

Մայոյի կլինիկայի սոմնոլոգ փորձագետները հաղորդել են, որ պետք է քնել ճիշտ դիրքում, երբ գլուխը և պարանոցը կարող են ազատ շրջվել: Դա նշանակություն ունի ճիշտ շնչառության համար:

«Վալենսիայի» պաշտպանի կինը մերկացել է և զարմացրել ամուսնուն. լուսանկար

Մասնավորապես, խոսքը մեջքի ցավերի մասին է, քանի որ քնի մեջ մարդը չի կարող վերահսկել ողնաշարի ճիշտ դիրքը: Մեջքի ցավերից բացի մարդը կարող է լարվածություն զգալ պարանոցում և հոդերում, ինչպես նաև թրմածություն ու ծակոցներ:

Ուստի ողնաշարի վրա լարվածությունը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են գալիս լրացուցիչ բարձ դնել կոնքի և որովայնի ստորին հատվածի տակ:

Միաժամանակ մասնագետները քնի համար ամենաօգտակար դիրքը համարում են կողքի վրա քնելը: Մարդկանց մինչև 40 տոկոսը քնում է հենց նման դիրքում. կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ: Ընդ որում` ձախ կողքի վրա քնելը նպաստում է մարսողությանը, պնդում է պարբերականը՝ հղում անելով բժշկական հետազոտության արդյունքներին: