Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ և շնորհավորել հաղթանակի առթիվ

Մարությանն ու իր աջակիցները արդեն շամպայն են խմում:
Sputnik

Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» դաշինքի շտաբ է այցելել «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը և շնորհավորել արդեն կանխատեսելի հաղթանակի առթիվ:

Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

Իսկ ֆեյսբուքի օգտատեր Վահան Զարոյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և նրա աջակիցները շամպայն են բացում՝ արտասանելով իրենց կարգախոսը «Երևա՛ն, քայլ արա»: