Պարտությունը չի ընկճել «Լույս» դաշինքի անդամներին. նրանք նոր հայտարարություն արեցին

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը հայտարարեց, որ իրենք կողմ են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Լույս» դաշինքը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց դաշինքի անդամ Անի Սամսոնյանը։

Ինչո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը մեծ պատասխանատվություն Փաշինյանի համար

Նա նշեց, որ իրենք կողմ են ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացմանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։

Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները նրանց հետ քննարկելու համար։