Պասիվություն է նկատվում. ԿԸՀ–ն ներկայացրել է ընտրողների մասնակցությունը 17։00–ի դրությամբ

Ընտրություններին ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Ավան համայնքում` 15,161 ընտրող, կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,91 %–ը, ամենացածրը` Էրեբունիում` 30,249 կամ 32,16 %–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում ընտրողների մասնակցության տվյալները ժամը 17։00–ի դրությամբ։ ԿԸՀ տվյալներով` ժամը 17։00–ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է 294, 534 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 34,72 %–ը։

Ինչ ահազանգեր է ստացել ոստիկանությունը. Երևանի ավագանու ընտրությանը հաշված ժամեր են մնացել

Ըստ Երևանի համայնքներից ստացված տվյալների` ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Ավան համայնքում` 15,161 ընտրող, կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,91 %–ը, ամենացածրը` Էրեբուինիում`  30,249 կամ 32,16 %–ը։

Հիշեցնենք` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: