Երբ ձեզ տեսնում եմ, տրամադրությունս բարձրանում է. Արտեմևը կոմպլիմենտ է արել Թրամփի դստերը

Ռուս տիեզերագնաց Օլեգ Արտեմևը ուղեծրից կոմպլիմենտ է արել ԱՄՆ–ի նախագահի դուստր Իվանկա Թրամփին, որը Հյուսթոնում այցելել է տիեզերական կենտրոն։
Sputnik

ԱՄՆ–ի 45–րդ նախագահի ավագ դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը հինգշաբթի այցելել է Ջոնսոնի անվան NASA տիեզերական կենտրոն։ Շրջայցի ընթացքում նա շփվել է կենտրոնի աշխատակիցների հետ, այնուհետև ուղիղ կապով միացել Միջազգային տիեզերակայանի անձնակազմին. «Դուք իրականում իմ երազանքի աշխատանքն ունեք։ Ես միշտ ցանկացել եմ դառնալ տիեզերագնաց։ Այդտեղ` վերևում, դուք կյանքի եք կոչում իմ երազանքը»։

«Երբ տեսնում եմ ձեզ հեռուստացույցով և նորություններով, տրամադրությունս բարձրանում է», – ասել է Արտեմևը։ Նա հավելել է, որ Իվանկային բարի ու լավ մարդ է համարում։