Նիկոլ Փաշինյանը պատմական լուսանկար է հրապարակել Գարեգին Բ–ի հետ

Վարչապետը բացատրել է, թե ինչու է այդ լուսանկարը պատմական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետև սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է»,- լուսանկարին կից գրել է նա:

Փաշինյանն ավելացրել է, որ վեհափառի հետ է մեկնում Նյու Յորք:

Գործադիրի ղեկավարն ԱՄՆ է ուղևորվել այսօր առավոտյան։ Նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ից անմիջապես չի վերադառնալու Հայաստան. ո՞ւր է մեկնելու նա