Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են գործել հայերի վրա

Տեղեկատվական ավտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է մոտ 500 էլփոստի հասցե, որոնց գաղտնաբառերը նաև իմացել են ադրբեջանցիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական ցանցահենները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

«Ժողովուրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ ֊ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք կան ադրբեջանցիների ձեռքում»,- գրել է նա։

Մարտիրոսյանը նշել է, որ էլեկտրոնային հասցեները շատ են, և ցանցահենները դեռ չեն հասցրել շատերի մեջ մտնել, վնասել։

Փորձագետը խորհուրդ է տալիս ցանկում սեփական հասցեն գտնելու դեպքում արագ փոխել գաղտնաբառը։