Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնեց առաջնագիծ. լուսանկարներ

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Սեպտեմբեր — Sputnik. Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնել է առաջնագիծ: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:

Смена сил полиции для выхода на боевые позиции

Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրել է Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանը:

Смена сил полиции для выхода на боевые позиции

Հաջորդ օրը սահմանից վերադարձել է ոստիկանության զորքերի՝ մարտական հերթապահությունը հանձնած ստորաբաժանումը:

Смена сил полиции для выхода на боевые позиции

Այս տղաները լռեցրել են օրեր շարունակ հայկական գյուղերի ու դիրքերի վրա անդադար կրակ արձակող հակառակորդին: Թեև անցած օրերը եղել են թեժ ու վտանգավոր, սակայն նրանց ոգին անկոտրում է:

Валерий Осипян на торжественной церемонии смены сил полиции для выхода на боевые позиции

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց ծառայության համար ու նշել, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ողջ երկիրը, իսկ այնտեղ ծառայողները իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:

Валерий Осипян на торжественной церемонии смены сил полиции для выхода на боевые позиции

Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ծառայողներին հայտարարվել է շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:

Смена сил полиции для выхода на боевые позиции

Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման: