Չպետք է հանդուրժել ընտրակեղծարարության որևէ դրսևորում. խորհրդակցություն ոստիկանությունում

Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Sputnik

Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ դրական է գնահատում նախընտրական փուլում կատարված աշխատանքը:

«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների մոտ լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, և դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»,-ասաց ոստիկանության պետը:

Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում: