«Ապուշիկս». Քարդաշյանների ընտանիքի դիմահարդարը` Քլոեին

Հոլիվուդից հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քլոե Քարդաշյանին ապուշ է անվանել։ Բայց նա դա արել է սիրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik.  Հոլիվուդյան հայտնի ոճաբան և դիմահարդար Հրուշ Աճեմյանը Instagram–ի իր էջում Քիմ Քարդաշյանի քրոջ` Քլոեի հետ լուսանկար է հրապարակել։

Հայտնի ոճաբանը իր ընկերուհուն «ապուշիկ» է անվանել, սակայն իրենց աստղային ներկայացուցիչների շարքում սա Քլոեի ընդունված մականունն է։ Բնօրինակում Հրուշը լուսանկարը մակագրել էր  «My apoooshie for life», ինչը բառացիորեն թարգմանաբար նշանակում է «Կյանքիս ապուշիկը»։

 

Դիմահարդարի երկրպագուները հասցրել են մի քանի ժամվա ընթացքում աղջիկների համատեղ լուսանկարը «լայքերի» արժանացնել ավելի քան 56 հազար անգամ։ Իսկ Հրուշի հայ բաժանորդները ժպիտներ և հայկական դրոշներ են տեղադրել մեկնաբանություններում, որպեսզի դիմահարդարը հասկանա, որ իր գրառումն աննկատ չի մնացել։

Հրուշ Աճեմյանը Քարդաշյանների ընտանիքի մաս վաղուց է դարձել։ Իր ծննդյան օրը աղջիկը շքեղ երեկույթ էր կազմակերպել Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, որտեղ հայկական երաժշտության տակ պարում էր Քլոեն և այլ աստղային հյուրեր։

Աղջիկները գնալով միասին ավելի շատ ժամանակ են անցկացնում, և հավանաբար, Հրուշն արդեն հասցրել է Քլոեին մի քանի հայերեն բառ սովորեցնել, քանի որ Քարդաշյանն իր գրառումներում երբեմն հայերեն բառեր է օգտագործում։