ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին

Նաիրա Զոհրաբյանը օմբուդսմենի գրասենյակ ահազանգ է ներկայացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը:

Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ԲՀԿ շտաբներից մեկում

Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:

Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին: