L.E.V.O.N-ը Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2018-ում»

Ավարտվել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագիծը, որի ընթացքում պարզ դարձավ, թե համաեվրոպական մրցույթում ով կներկայացնի Հայաստանը:
Sputnik

«Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլն այս տարի առաջին անգամ անցավ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ձեւաչափով:

Երկու կիսաեզրափակիչներից հետո  ի սկզբանե մրցույթին մասնակցող 23 հոգուց եզրափակիչ փուլ էին անցել հետեւյալ 10 մասնակիցները՝ Անին, Անահիտ Առաքելյանը, Հարութ Հարությունյանը, Լիլին, Վովան, Սերժ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Էլիզան, L.E.V.O.N-ը եւ Լիան:

Մրցույթի հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի, մանկական ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: