Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ

Զոհերի և տուժածների թվի մասին հստակ ինֆորմացիա դեռ չի հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանի հարավում գտնվող Աղվազ քաղաքում կազմակերպած ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, հայտնում է Press TV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով` անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ։ Կան զոհեր, նրանց թիվը չի նշվում։

Հայտնում են նաև մի քանի տուժածների մասին։

Այսօր ռազմական շքերթներ են անցկացվում Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Թեհրանում։ Զորահանդեսները նվիրված են այսպես կոչված Սուրբ պաշտպանության շաբաթին` 1980-1988 թվականների Իրանի և Իրաքի միջև տեղի ունեցած պատերազմի միջոցառումների շրջանակում։