«Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին». Սարգսյան

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ:

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:

«Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: