Կրակոցներ Ամերիկայի Մերիլենդ նահանգում. կան զոհեր

Անհայտ անձը կրակ է բացել և վիրավորել մոտ 8 հոգու։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մերիլենդ նահանգի Աբերդին քաղաքում տեղի ունեցած կրակոցներից երեք մարդ է զոհվել, 5–ը` տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։ Կրակոցները հնչել են Սպեսուտիա և Պերիմեն ճանապարհների մերձակայքում։

«Իրավիճակն արագ փոփոխվում է։ Խնդրում ենք, խուսափեք այս տարածքից։ Ավելի ուշ այս միջադեպի վերաբերյալ մամուլի ասուլիս կտրվի», – Twitter–ի իր էջում գրել է օկրուգի շերիֆ Գալերը։

Ոստիկանությունը հայտնել է նաև մի շարք տուժածների մասին։ Իշխանությունները խնդրել են նահանգի բնակիչներին համբերատար լինել և սպասել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների։