Նոր Նորքում 7 ժամ ջուր չի լինելու. պատճառը պոմպակայանի էներգամատակարարման դադարեցումն է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 Սեպտեմբեր — Sputnik. Սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Թող ապացուցի. ՀՀ ջրային կոմիտեի ղեկավարը մարտահրավեր է նետել նախարար Պապիկյանին

Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ջրանջատման պատճառը, ըստ ընկերության հաղորդագրության, ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ է պայմանավորված:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: