Երևանում փորձել են 12-ամյա աղջնակի հետ անառակաբարո գործողություն անել. տեսանյութ

Ոստիկանությունը խնդրում է, որ տեսանյութում երևացող երիտասարդին ճանաչողները զանգեն 1-02 հեռախոսահամարով։
Sputnik

Սեպտեմբերի 14-ին Շենգավիթի ոստիկանության բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13-ին անհայտ անձը հետապնդել է իր 12 տարեկան դստերը։

Շենքի մուտքում քաշել է աղջնակի թևից ու փորձել անառակաբարո գործողություններ անել։ Աղջիկը բղավել է ու տուն վազել։

Ներկայացվող տեսանյութը վերծանվել է տարածքը տեսահսկող սարքերից։

Ոստիկանությունը խնդրում է, որ տեսագրությունում երևացող անձին ճանաչողները դիմեն ոստիկանություն։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։