1 ոսկե և 2 արծաթե մեդալներ` ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից

Ազատ ոճայիններն իրենց մրցելույթները կսկսեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հունահռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեկ ոսկե և 2 բրոնզ. հայ ըմբշամարտիկները հաղթեցին վրացի, բուլղար և ուկրաինացի մարզիկներին

Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ: Հավաքականը մրցավայր էր մեկնել 55 կգ քաշային Տիգրան Մինասյան, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյան, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյան, 67 կգ քաշային Մալխաս Ամոյան, 77 կգ քաշային Վահե Պողոսյան, 82 կգ քաշային Էրիկ Էլոյան, 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյան, 97 կգ քաշային Ռազմիկ Խաչատրյան, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյան կազմով:

Ազատ ոճայիններն իրենց մրցելույթները կսկսեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ից 23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվում է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։