Մարտիրոսյանների խորովածը սիրում են բոլորը. հայկական խոհանոցը նվաճում է Ամերիկան

Հայկական ռեստորանում հաց ուտելը նույնն է, թե Մարտիրոսյանների տանը ճաշես։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սան Ֆերնանդոյի ամենակոլորիտային ռեստորաններից մեկի` Mini Kabob-ի սեփականատերերը Մարտիրոսյաններն են։ Eater (Ուտող` խմբ.) կայքի վարկածով` այս հաստատությունն արևելյան խոհանոցի ամենահամեղ ռեստորաններից մեկն է։

Պարբերականը կազմել է ցուցակ, որի համաձայն` հայկական ռեստորան գնալու կատարյալ ժամանակը ցերեկվա ժամը մեկն է, և հայկական խոհանոցին ծանոթանալու համար լավագույն ժամանակը լանչն է։

«Այստեղ ճաշելը նույնն է, ինչ Մարտիրոսյան ընտանիքի խոհանոցում ուտելը։ Կարելի է համտեսել համեղ մսային ճաշատեսակներ հետաքրքիր մարդկանց հետ», — գրում է կայքը։

«Ամերիկյան Հայաստանի» սրտում` Գլենդելում, գտնվող ռեստորանն ուրախացնում է հյուրերին հայկական և եգիպտական ազգային խոհանոցների բազմազան ճաշատեսակներով։

«Ծիծաղեք, կերեք և վայելեք», — գրում է պարբերականը։

Հաստատության միակ թերությունն այն է, որ սեղաններն են քիչ։