Ավտովթար Արմավիրում․ Nissan-ը գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորակում․ տուժածը կին է

Կին վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Nissan մակնիշի 34 RQ 942 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր քաղաքից դեպի ատոմակայան տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի ատոմակայան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում, գնացքի գծերի մոտ։

«Գլխումս ամեն ինչ շրջվեց». Դիմա Բիլանը Մոսկվայում վթարի է ենթարկվել. տեսանյութ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անիվի պայթելը, վարորդին փրկել է ամրագոտին։ Մասնագետներն ասել են` եթե նա ամրագոտին չկապեր, ապա հնարավոր է` ավտոմեքենայից դուրս շպրտվեր։