2001 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Արցախի փողոցում հրազենով սպանվել էին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ ճանապարհային ոստիկան։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ 2001 թվականի նոյեմբերին որոշում էր կայացվել Գեղամ Մաչանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նաև հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք։
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: