Հայաստանի ջուրն ամենալավն է. Բիլզերյանի ընկերուհին հիշել է Երևանում անցկացրած ջերմ օրը

Պոկերի արքա Դեն Բիլզերյանի ընկերուհին` Սայլեն Մեդեյրոսը, Instagram–ի իր էջում Երևանից լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Դեն Բիլզերյնի կրքոտ ընկերուհիներից մեկը` Սայլեն Մեդեյրոսը, հիշել է Հայաստանի մայրաքաղաք կատարած իր ուղևորությունը։

«Հայաստան։ Շնորհակալություն մեծ սիրո և ամենալավ ջրի համար», – Instagram–ի իր էջում գրել է Մեդեյրոսը։

Նա Երևանի Հանրապետության հրապարակում արված լուսանկար է հրապարակել։ Այնտեղ աղջիկն ի ցույց է դրել իր շքեղ կառուցվածքը կանաչ զգեստով։ Հարկ է նշել, որ նա հազվադեպ է հագուստով լուսանկարներ տեղադրում, նրա էջը լի է մերկ լուսանկարներով։

Մեդեյրոսը ճանաչում է ձեռք բերել իր մոդելային գործունեության շնորհիվ, մասնավորապես` հայտնի ապրանքանիշի լողազգեստներ և գայթակղիչ հագուստ գովազդելով։ Աղջկա վերջին հրապարակումների շարքում խիստ սեքսուալ լուսանկարներ են եղել։ Օրինակ` վերջերս համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ Դեն Բիլզերյանի ձեռքի գավաթի համար պատվանդան էր ծառայում Մեդեյրոսի մերկ մարմինը։

Կրքոտ գեղեցկուհին գերել է համացանցը` նա ավելի քան 2 մլն բաժանորդ և մի քանի հարյուր գրառում ունի։ Դժվար է չնկատել Սայլենի արտաքին նմանությունը Քիմ Քարդաշյանի հետ։