Էժան անձնագիր. ինչպես է Էրդողանը որոշել «վաճառել» երկրի քաղաքացիությունը

Թուրքիան հեշտացրել է քաղաքացիություն ստանալը։ Դրա համար պետք է 250 հազար դոլարանոց տուն գնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի իշխանությունը զգալիորեն հեշտացրել է երկրի քաղաքացիության տրամադրումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապաստասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարական Resmi Gazete տեղեկագրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եթե նախկինում մարդը մեխանիկորեն կարող էր քաղաքացիություն ստանալ Թուրքիայում նվազագույնը 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում, ապա հիմա այդ շեմն իջեցվել է մինչև 250 հազար դոլար։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն։