Մոսկվայում տեղադրվելու է ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը

Ճարտարապետները սատարել են Մոսկվայում ճարտարապետների միության հիմնադրի, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման գաղափարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ճարտարապետները հավանություն են տվել Մոսկվայում ճարտարապետների միության հիմնադրի, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ Կարո Հալաբյանի պատվին հուշարձան կանգնեցնելու գաղափարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների գծով Մոսկվայի պետական դումայի հանձնաժողովը սատարել է Սոկոլի շրջանում բնակելի տներից մեկի մերձակայքում Կարո Հալաբյանին արձան կանգնեցնելու առաջարկին։ Մի շարք ճարտարապետներ սեփական կարծիքն են հայտնել այդ կապակցությամբ։

Здание Центрального академического театра Российской Армии на Суворовской площади. Архитекторы К. Алабян, В. Симбирцев.

Ճարտարապետ Վլադիմիր Պլոտկինը, օրինակ, հավանություն է տվել Հալաբյանի արձանի տեղադրման գաղափարին։

«Այդ ճարտարապետը մի շարք նշանակալի գործեր ունի, օրինակ, ռուսական բանակի թատրոնը», – իր վերաբերմունքը պարզաբանել է Պլոտկինը։

Իսկ Speech ճարտարապետական բյուրոյի ղեկավար Սերգեյ Չոբանը նշել է, որ նշանավոր նախագծողներին հիշելու ձգտումը հասարակության մեջ դրական միտում է։

Каро Алабян

Մյուս կողմից, ճարտարապետ Անդրեյ Ասադովի կարծիքով, նպատակահարմար է ոչ միայն արձաններ տեղադրել, այլև ճարտարապետներին նվիրված մշակութային կենտրոններ, փոքր թանգարաններ բացել։ Կարող է լինել նաև ճարտարապետի անվան հրապարակ կամ այլ քաղաքային հասարակական տարածք, որտեղ մարդիկ կարող են հաղորդակցվել միմյանց հետ։

«Նաև վատ չէր լինի, եթե օրինակ, Հալաբյանի անվան պուրակ կամ զբոսայգի հայտնվեր, այսինքն` մի բան, որ կապված է նրա գործունեության հետ», – առաջարկեց Ասադովը։

Կարո Հալաբյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլում (Կիրովաբադ)։ 61 տարվա ընթացքում մի շարք կարևոր նախագծեր է իրականացրել ոչ միայն Ռուսաստանի, որտեղ ստացել էր ճարտարապետի մասնագիտությունը, այլև հարազատ Հայաստանի համար։