Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երեկ` սեպտեմբերի 17-ին, 22:18-ին երկրաշարժ է գրանցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ: