ԵՐԵՎԱՆ, 18 Սեպտեմբեր — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլիին, հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար։ Այս մասին նա գրել է Ինսթագրամի իր էջում։
Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծման ու սարքավորումների ձեռքբերման համար։
«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1 800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար»,–գրել է նա:
Արիանան հեծանվազաքի մեկնարկը տալու է Կիլիկիայի միջնադարյան հայկական քաղաքից` Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսել է իր Արևելյան արշավը: «Այցելելու եմ նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձաններ։ Որոշ հատվածներում անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու»,–գրել է նա:
Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաեւ սեփական ներդրումը կատարել հետեւյալ հղմամբ։