Արմեն Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

ՀՀ նախագահը նրանց պարգևատրել է Անկախության տոնի առթիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների:

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանը:

Նախագահ Սարգսյանը բացահայտել է Հայաստանի գլխավոր հաղթաթուղթը

Պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Էդուարդի Պողոսյանը պարգևատրվել է Արիության մեդալով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանը և թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գագիկ Կորյունի Զաքարյանը, թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ Ռուբեն Վլադիմիրի Աբրահամյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Տիգրան Արամի Մաղաքյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վազգեն Ստյոպայի Հակոբյանը:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ Սամվել Ռազմիկի Խաչատրյանը, թիվ N զորամասի ամբիոնի պետ, գնդապետ
Ավետիք Արմենակի Հակոբյանը, թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ
Արմեն Հենրիկի Մաթևոսյանը, թիվ N զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ Մեսրոպ Խիկարի Թովմասյանը, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Զավեն Գևորգի Խաչատրյանը, թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր Վազգեն Վոլոդյայի Քոչարյանը, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Մամիկոն Հրաչի Մարգարյանը, թիվ N զորամասի ավագ սպա, մայոր Վահագն Վարազդատի Ղուկասյանը, թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Սամվել Սերժիկի Ղուբաթյանը, թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ռոբերտ Ռուբենի Հարությունյանը, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Եգոր Մուրադի Գևորգյանը, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Վահանի Օհանյանը, թիվ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Հարություն Սամվելի Սարգսյանը, թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Էրիկ Վալերիի Բեջանյանը, թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Գևորգ Վալերիի Հարությունյանը, թիվ N զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հունան Կորյունի Դոլմազյանը, թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Սասուն Սամվելի Սաղյանը, թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Արթուր Բաբկենի Կոշտոյանը, թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու) Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը, ազատամարտիկ Սարգիս Ալեքսանի Զաքարյանը, ազատամարտիկ Արտյոմ Ալյոշայի Մարգարյանը:

Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել է թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր Տիգրան Հայկի Պետրոսյանը: