Սերժ Սարգսյանի «ազգականն» ամուսնացել է թաթար գործարարի աղջկա հետ. ԶԼՄ

Սերժ Սարգսյանը Յակով կամ Հակոբ (հայերեն տարբերակով) անունով հարազատ եղբորորդի կամ քրոջորդի չունի, բայց որոշ պարբերականներ պնդում են, որ նա հենց ՀՀ երրորդ նախագահի ազգականն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Թաթարական ԶԼՄ-ները Սերժ Սարգսյանի Յակով անունով «ազգականին» ամուսնացրել են Թաթարստանի խոշոր գործարար Ռավիլ Զիգանշչինի աղջկա հետ։

Ես ամուսնացած չեմ․ հրապարակային անձնականը, կամ հայկական հետաքրքրասիրությունն ուրիշ է

Kazanfirst պարբերականը գրում է, որ Թաթարստանի Սվիյաժսկիե խոլմի քաղաքում տեղի է ունեցել «Կազան» արտադրական-շինարարական միավորման ղեկավար Ռավիլ Զիգանշչինի դստեր և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ազգականի` Յակովի հարսանիքը։

Այդ մասին հայտնի է դարձել նախօրեին սոցիալական ցանցերում հրապարկված բազմաթիվ հաղորդագրություններից։ Պարբերականը հղում է անում «Բաբայ պոզվոնիտ» տելեգրամ-ալիքին, որն իր հերթին պնդում է, որ հանդիսությունը պետք է տեղի ունենար դեռ ամռանը, բայց ստիպված են եղել տեղափոխել հարսնացուի ոտքի վնասվածքի պատճառով։

Նշվում է, որ ընտանիքը ճոխ հանդիսություն է կազմակերպել մտերիմների ու ընկերների համար։ Այն մասին, որ «Սվիյաժսկիե խոլմիում» մեծ տոն է ծրագրվում, հայտնի է դարձել սոցիալական ցանցերում հանգստավայրի պաշտոնական էջերում հրապարակված հաղորդագրություններից։ Միաժամանակ նշվել է, որ ամբողջ ճանապարհը փակ է եղել հատուկ սպասարկման համար։

Պարբերականը հաղորդում է, որ փեսացուի և հարսնացուի ընտանիքները ժլատություն չեն արել։ Ամեն ինչ կազմակերպվել է բարձր մակարդակով։ Հարսանիքին ելույթ են ունեցել ռուսական շոուի բիզնեսի առաջին մեծության աստղերը։

Իլհամ Ալիևի նախկին փեսան ամուսնացել է «Միսս Մորդովիայի» հետ․ տեսանյութ

Հանդիսությունը վարել են դերասաններ Դմիտրի Խրուստալյովը և Եկատերինա Սկուլկինան։ Հարսանիքն ավարտվել է շքեղ հրավառությամբ։

Մի շարք տելեգրամ-ալիքներ և ԶԼՄ-ներ գրում են, որ Յակով Սարգսյանը Հայաստանի նախկին նախագահի հետ ազգակցական կապ ունենալուց բացի, հայտնի է նրանով, որ վերահսկում է իր հայրենիքում ոսկու և մետաղի արդյունահանումը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Յակով կամ Հակոբ (հայերեն տարբերակով) անունով ազգական չունի։ Բացի այդ, Հայաստանում ոսկու և մետաղների արդյունահանման ոլորտում այդպիսի անուն չի շրջանառվում։