Երևանում տեսախցիկը ֆիքսել է գողին գործողության ժամանակ. տեսանյութ

Միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

Անհայտ անձը Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կայանված ավտոմեքենայից գողություն է կատարել օգոստոսի 10-ին՝ ժամը 12:40-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հանցագործության հետևանքով տուժողին պատճառվել է 210.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ոստիկանությունը սենսացիոն բացահայտումներ է արել «թատերական ինստիտուտում». տեսանյութ

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել Մանանդյան փողոցում առկա տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են նշված անձին, տեսել են կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: