Մերկ կանանց կռիվը. ինչի՞ համար է Քիմ Քարդաշյանը անվայելուչ ժեստ ցույց տվել Փերիս Հիլթոնին

Աշխարհահռչակ դերասանուհի և Hilton հյուրանոցային կայսրության նախկին ժառանգորդուհի Փերիս Հիլթոնը վիրտուալ մարտի մեջ է մտել ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Բանն այն է, որ Փերիս Հիլթոնն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը նման է Քիմ Քարդաշյանի հայտնի լուսանկարներից մեկին։

Լուսանկարում մերկ Փերիս Հիլթոնը նստած է կարմիր վարդերի մեջ, որոնցից մի քանիսը ծածկում են դերասանուհու բարեմասնությունները։

«Պաշտում եմ լուսանկարները, որոնք արվել են անհավանական տաղանդավոր @BrendanForbes-ի կողմից», — գրել է նա լուսանկարի տակ։

 

Սոցիալական ցանցերի ակտիվիստներն իսկույն գուշակել են դերասանուհու նենգ ծրագիրը. օգտատերերը ենթադրում են, որ Փերիս Հիլթոնը մեղադրել է Քարդաշյանին պլագիատի մեջ, չէ որ նրա լուսանկարն ավելի վաղ է արվել, քան Քիմ Քարդաշյանի նմանօրինակ լուսանկարը` վարդագույն ծաղիկներով։

 

«Միսիս Քանյե Ուեսթը հավերժ ինչ-որ բան է գողանում մյուսներից, պետք է օրիգինալ լինել, տիկին», «Արհեստական վարդագույն ծաղիկները հիանալի բնական ալ վարդերի խղճուկ նմանակ են, առավել ևս, որ հենց կարմիր վարդն է շատ բան խորհրդանշում, որը Քիմը նույնիսկ չի հասկացել», — քննադատել են մյուսները։

Ի դեպ, թվերն ավելի խոսուն են. Փերիս Հիլթոնի հրապարակումը հավաքել է ավելի քան 400 հազար լայք, իսկ Քիմ Քարդաշյանինը` ավելի քան 4 միլիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քարդաշյանը բաժանորդների այն քննադատություներին, թե իրենց հոգնեցրել են նրա մերկ լուսանկարները, պատասխանել է լուսանկարով, որում պատկերված է եղել նույն կերպարով և միջնամատով անվայելուչ ժեստ է ցույց տվել։