Իսրայելցի նկարիչն իր արվեստում օգտագործում է ռեակտիվ արկերի կտորները։ Հենց այս արկերով էին կրակում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի գրոհայինները։
Յարոնը Պաղեստինի հետ սահմանին է ապրում՝ Յատեդ գյուղում։ Նկարիչը հրաշքով է փրկվել մահից՝ երկու հրաձգության տակ ընկնելիս․ մի անգամ հրթիռը նրանից տասը մետր հեռավորության վրա է պայթել։
Վարպետն իր աշխատանքում մեկ կանոն ունի՝ երբեք չօգտագործել այն արկերի հատվածները, որոնք մարդ են սպանել։