Չինարին գնդակոծվել է. վնասվել է մանկապարտեզի շենքը

Ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է aravot.am-ը, Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղը երեկ՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է:

Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի Բաղանիս գյուղը. գյուղացիներն ավելի զգուշավոր են դարձել

Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրել է, որ ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, ապա շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Աղբյուրի տվյալներով՝ գյուղում վնասվել է տներից մեկի պատը, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Ս. Սաղոյանը նշել է, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել: