Աստղային զբոսաշրջիկներ. SpaceX–ն ընտրել է առաջին հաջողակին, որը կթռչի Լուսնի շուրջ

SpaceX в ամերիկյան կորպորացիան ընտրել է առաջին զբոսաշրջիկին, որը տիեզերանավով կթռչի Լուսնի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ պայմանագիր է կնքել աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ։ Այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան իր էջում։

«SpaceX-ը պայմանագիր է ստորագրել աշխարհում առաջին ուղևորի հետ, որը կթռչի Լուսնի շուրջ մեր Big Falcon (BFR) հրթիռով։ Սա կարևոր քայլ է սովորական մարդկանց համար տիեզերական ճանապարհորդություններն ավելի հասանելի դարձնելու ճանապարհին», — նշվում է հաղորդագրության մեջ։

​Միաժամանակ նշվում է, որ բախտավոր ուղևորի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 17-ին։ Առաջին զբոսաշրջային թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա 2019 թվականի կեսերին։

Պատմության ընթացքում Լուսնի վրա միայն 24 մարդ է եղել։ 1972 թվականին ամերիկյան տիեզերագնացների առաքելության ավարտից հետո Երկրի արբանյակի վրա ոչ ոք վայրէջք չի կատարել։