«Դեսպանական դեսանտներ». Ռուբեն Սադոյանը Հայաստան է բերել 2 տասնյակ երկրների դեսպաններին

Դեսպանները Հայաստան են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վրաստանում հավատարմագրված դեսպաններն արդեն այցելել են Հաղպատի վանական համալիր և ծանոթացել են վանքի պատմությանը։

Այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։