ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան.«Պաշտպանողական սցենարով գործողություն էր, ագրեսիայի մասին խոսք լինել չի կարող

1–ին անգամ հստակ նշվում էր ոչ թե պայմանական հակառակորդ, այլ Ադրբեջան։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով «Շանթ-2018» զորավարժություններն, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Sputnik
Տարոն Հովհաննիսյան

«Հայաստանը, ի պատասխան Ադրբեջանի պատերազմ հայտարարելու, պատերազմ էր հայտարարել Ադրբեջանին և խաղարկում էր այդ ամեն ինչը։ Ձևականություն է, որ մեր ու Ադրբեջանի պարագայում նշվում է պայմանական հակառակորդ։ Մեզ համար պայմանականը Ադրբեջանն է և հակառակը, այս 2 պետությունների դեպքում այլընտրանք չկա»,–ասում է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով պատերազմ հայտարարելու խնդրահարույց լինելուն` փորձագետը նշում է, որ խնդրահարույց կլիներ, եթե, սցենարի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն առաջինն ինքը պատերազմ հայտարարեր Ադրբեջանին։ «Բայց սցենարը ենթադրում էր հակագործողություններ։ Ըստ սցենարի` Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ էր հայտարարել, և մեր խորհրդարանը  նիստ էր գումարել ու պատասխան հայտարարությամբ հանդես եկել։ Այսինքն` սա պաշտպանողական սցենարով գործողություն էր, և այստեղ որևէ ագրեսիայի մասին խոսք լինել չի կարող»,–ընդգծում է Հովհաննիսյանը։