Խաչատուրյան ավագ քույրերին հոգեբուժարան են ուղարկել

Մոսկվայի №6 մեկուսարանում մնում էր միայն Անգելինա Խաչատուրյանը, սակայն նրան էլ Սրեբսկու անվան ինստիտուտ ուղարկեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. 57–ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսին տեղափոխել են Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոն, որ նրանք համապատասխան փորձաքննություններ անցնեն։

Խաչատուրյան քույրերից ավագը քննչական մեկուսարանից տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն

Այս մասին այսօր ՌԻԱ Նոսվոստիին ասել է Մոսկվայի  հասարակական դիտորդների հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովը։

«Ամենայն հավանականությամբ` տվյալ ընթացակարգը մի քանի օր կտևի, այն անցնելու ուղեգիր է տրվել նաև ավագ ու միջին քույրերին։ Կարծում եմ` արդյունքները մյուս շաբաթ հայտնի կդառնան», – ասել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով` նման քրեական գործերի համար այդ ընթացակարգը ստանդարտ է։

Նշենք` ավելի վաղ Մոսկվայի Հասարակական դիտորդների հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին  հայտնել էր, որ Խաչատուրյան քույրերից կրտսերը` Մարիան, անմեղսունակ է ճանաչվել ու №6 մեկուսարանից տեղափոխվել է №2 քննչական մեկուսարանի հիվանդանոց, որտեղ սպասելու է հարկադիր բուժում անցնելու մասին դատարանի որոշմանը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։