Տղամարդիկ պատմել են իրենց մտավախությունների, լոնդոնյան այցելության և իրենց հասեցին հնչած մեղադրանքների մասին։
Սկրիպալներին թունավորելու համար մեղադրվող տղամարդիկ խոստովանել են, որ գործի բերումով և պարզապես զվարճանալու համար հաճախ են մեկնում Եվրոպա։ Նրանք մարտին Մեծ Բրիտանիա են մեկնել հանգստանալու համար։ Տղամարդիկ աշխատում են ֆիթնեսի ոլորտում։ Բացի այդ, Պետրովն ու Բոշիրովը վախենում են իրենց անվտանգության համար, քանի որ հիմա նրանց միջազգային հանցագործներ են համարում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ռուսաստանցի Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրել է Սկրիպալներին թունավորելու համար, սովորական քաղաքացիական անձինք են։
Մարտի 4-ին Սոլսբերիում թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սկրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։