Հարավկովկասյան երկաթուղում ուղևորների և բեռների փոխադրումների աճ է գրանցվել

Новый современный электропоезд, привезенный из России в Ереван
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ամփոփել է այս տարվա օգոստոսի աշխատանքի արդյունքները. ըստ նրա՝ պահպանվել է փոխադրումների աճի դրական դինամիկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Սեպտեմբեր — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ամփոփել են 2018-ի օգոստոսի արդյունքները: Ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը անցած ամիս գերազանցել է անցյալ տարվա շեմը 17,3%-ով, իսկ բեռնումն ավելացել է 19,4%-ով:

Уборка зерновых
Ինչպես պահպանել հացի ու մսի գները. արտադրողները դիմել են կառավարություն

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցել է 8,2%-ով, իսկ 2017 թվականի օգոստոսի մակարդակը՝ 20,7%-ով: Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 17,6% և 19,1%-նոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 12%-ով:

2017 թվականի հետ համեմատ աճ է գրանցվել գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշել է, որ 2018 թվականի օգոստոսին երկաթուղին սպասարկել է 1244  գնացք, որից 1226-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրել է, որ կատարելագործվել են ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակները:

ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд
«Հարավկովկասյան երկաթուղին» նվազեցնում է Փոթիից ցորենի ներկրման գները

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորել է անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 71 միավոր, իսկ երկաթուղում չեն գրանցվել անբավարար գնահատական ունեցող կիլոմետրեր կամ հատվածներ:

Օգոստոսին շարունակվել է գծի վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, տեղադրվել է 4020 կոճ, շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնել է, որ 2018 թվականի օգոստոսին փոխադրվել է 57,4 հազար ուղևոր, ինչը էապես գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:

Մասնագիտական տոնի առթիվ. գնացքներն այդ օրը կաշխատեն անվճար

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել է բեռնա և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: