Հանրաճանաչ տատիկը. 118–ամյա կինը ներկայացրել է երկարակեցության իր բանաձևը. տեսանյութ

Բոլիվիացի կինը 2 համաշխարհային պատերազմների և Բոլիվիայի ազգային հեղափոխության ականատեսն է։
Sputnik

Ջուլիա Ֆլորես Քլոկը 118 տարեկան է, նա աշխարհի ամենատարեց մարդն է։ Անգամ այս պատկառելի տարիքում կինը երգում է և նվագում իրենց ազգային`չարանգո երաժշտական գործիքով։

Համաձայն ծննդականի` նա ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 26–ին։ Չնայած դրան Գինեսի ռեկորդների գրքում նրա անունը չկա։

Ջուլիան սիրում է երբեմն ոգելից խմիչք և գազավորված ըմպելիք խմել։

Բոլիվիացի կինը 2 համաշխարհային պատերազմների և Բոլիվիայի ազգային հեղափոխության ականատեսն է։ Նա երբևէ ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։

Ջուլիան ասում է, որ իր երկարակեցության հիմնական գաղտնիքն առողջ սնունդն է։