Պուտինն ու Սի Ցզինպինը նրբաբլիթներ են պատրաստել միասին. տեսանյութ

Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը նրբաբլիթների պատրաստման վարպետության դասընթաց են անցկացրել։ «Միաժամանակ Պուտինը հաճոյախոսություն է արել Ցզինպինին` ասելով, որ նրա «նրբաբլիթը շատ կոկիկ տեսք ունի»;
Sputnik

Պուտինն ու Ցզինպինը նաև մեկ բաժակ օղի են խմել։

«Սա Մեծ պատը չէ։ Բայց չէ որ մենք Ռուսաստանում ենք»,- ասել է Պուտինը։

Արևելյան տնտեսական համաժողովում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինն այցելել են «Հեռավոր Արևելքի փողոցները» ցուցահանդեսը: Դիտեք` ինչպես են երկրների առաջնորդները իրենց ձեռքով նրբաբլիթներ թխում։