Հայկ Ավանեսյանը ցնցել է Վերա Բրեժնևայի հետ նոր լուսանկարով

Դիզայները խոսել է առաջիկա նոր կերպարի մասին։ Իսկ թե ում, նա չի պարզաբանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ուկրաինահայ հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի ու երգչուհի Վերա Բրեժնևայի հետ։

«Աշունը նոր գործեր սկսելու ժամանակ է։ Նոր կերպար ենք ստեղծում։ Շատ հետաքրքիր ու հաճելի հանդիպում է», — լուսանկարին կից գրել է նա։

Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան հազար «հավանություն» է ստացել։

Բաժանորդները հիացմունքով լի մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ։

Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը Hayk Avanesyan ապրանքանիշը հիմնել է 2011 թվականին։ Մի քանի ամիս անց ապրանքանիշը Կիևում արժանացել է «Տարվա բացահայտում» մրցանակին։ Այսօր Հայկն ուկրաինացի աստղերի շրջանում ամենասիրված ու ամենապահանջված մոդելավորողներից է։