ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան.«Թե ինչի ենք մենք պատրաստ, կերևա զորավարժություններն ամփոփելուց հետո»

«Շանթ -2018»–ը, ինչպես մյուս Շանթ զորավարժություններն ունեն համապետական նշանակություն, քանի որ ներգրավված է երկրի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն` իր ամբողջ ստորաբաժանումներով։
Sputnik
Արծրուն Հովհաննիսյան

Խոսելով սեպտեմբերի 11–13 անցկացվող «Շանթ —2018» զորավարժության մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առաջին օրվա արդյունքներով ամեն ինչ պլանային ընթանում է։ Իսկ թե ինչի ենք մենք պատրաստ և ինչ աստիճանի, կերևա և կհայտարարվի զորավարժություններն ամփոփելուց հետո»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` առայժմ որևէ գերատեսչություն, որևէ օղակ թերություն չի արձանագրել, բայց, բնականաբար, հնարավոր չէ առանց թերությունների։