Խորհրդավոր գնդապետ Աբալյանցը. ինչպես էր հայը պաշտպանում Բերդյանսկի բնակիչներին

Ռուսական կամ խորհրդային բանակում ծառայած մի շարք ակնառու հայ զինվորականների շարքում Արիստակես Աբալյանցը՝ թերևս ամենախորհրդավոր կերպարներից մեկն է: Սպիտակների շարժման վառ կողմնակից լինելով՝ նա, ի տարբերություն շատերի, բոլշևիկների նոր իշխանությանը ծառայելու փոխարեն գերադասեց բռնել արտագաղթի ճանապարհը:
Sputnik

Առեղծվածները, որոնք ուղեկցում էին Արիստակես Աբալյանցին, սկսվում են ծննդավայրի, ընտանիքի և կրթության մասին տեղեկությունների բացակայությունից: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ նա վատ կրթություն չի ստացել, ոչ բավարար կրթություն ունեցող անձնավորությունն այն ժամանակ ոչ մի կերպ չէր կարող հասնել գնդապետի պաշտոնի:

Մի գնդակահարության պատմություն. Հայկ Հովսեփյանին նույնիսկ մարշալ ընկերները չփրկեցին

Կարելի է նաև պնդել, որ 1916 թվականին նա մոտ 20 տարեկան էր, քանի որ այդ տարի նա հայտնվեց Օդեսայի ռազմական օկրուգի շտաբում, որտեղ նրա թուրքերենի իմացության կարիքը կար: Մեկ տարի անց տեղի ունեցան բոլորին հայտնի իրադարձությունները, և ամռանը տեղի ունեցած կովկասցի սպաների ընդհանուր ժողովը որոշում ընդունեց դադարեցնել մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմին և տուն մեկնել: Դասալքությունից (ըստ էության դա հենց դասալքություն էր) կտրականապես հրաժարվածների սակավաթիվ շարքում էր նաև Արիստակես Աբալյանցը:

Օգոստոսին այն զորամասերը, որոնք մնացին Աբալյանցի գնդից, տեղափոխվեցին Բերդյանսկ՝ Զապորոժիեից քիչ հեռու: Գունդը վերջնականապես կազմացրվեց հեղափոխությունից հետո, սպաները ձերբակալվեցին, սակայն բնակչության ճնշման ներքո գրեթե անմիջապես ազատ արձակվեցին՝ «ազնիվ խոսք» տալով չխոչընդոտել բոլշևիկների իշխանությանը:

Աբալյանցը, փաստորեն, իր խոսքի տերը եղավ. նա գլխավորեց «Խեղանդամ զինվորների միությունը», որը միավորեց վիրավոր և հաշմանդամ ինչպես սպաներին, այնպես էլ ցարական բանակի զինվորներին: Կազմակերպությունը մարդասիրական բնույթ էր կրում, սակայն Աբալյանցի մասին որոշ նյութերում պնդում են, թե «Միությունն» ապստամբություն էր նախապատրաստում: Ըստ ամենայնի, նրանք հենց խռովության էին նախապատրաստվում, այլ ոչ միայն ինքնապաշտպանության աստված մի արասցե մի պահի, որը չհապաղեց, և տեղի ունեցավ՝ խթան հանդիսանալով ապստամբության համար:

Զայրացած բնակչությունը բողոքի ակցիաներով դուրս եկավ ընդդեմ տեղի բոլշևիկների բացարձակ իշխանության, որը միայն բռնագրավումով էր զբաղված, ավելի կոնկրետ՝ անկեղծ թալանով: Մարդկանց սատարեցին «Միությունը» և քաղաքում մնացած նախկին կուսակցությունների՝ այժմ արդեն ցրված կուսակցությունների անդամները:

Ավելի ուշ արդեն, արտագաղթելով Մարսել, Աբալյանցը հիշում է.

«Փետրվարի վերջին՝ մի օր երեկոյան մոտ սևծովյան նավաստիների 300 հոգուց բաղկացած ջոկատը գրավեց Բրյանսկը: Մի շարք սպաների ձերբակալեցին (400-500 մարդ): Հեղափոխական զինվորական խորհուրդը տեղի բնակչության տրամադրություններն իմանալով պնդում էր, որ սպաներին ազատ արձակեն: Նավաստիները մեզ ուզում էին Սևաստոպոլ դուրս բերել, սակայն գիշերը մեզ հանկարծակի ազատեցին, և 2 օր անց, թալանելով հնարավոր ամեն բան, նավաստիները հեռացան Բրյանսկից:

«Միության» անդամները, քաղաքի ինքնակառավարման մարմինները, սոցիալ-հեղափոխականներն ու սոցիալ-դեմոկրատները… հստակ չգիտեին մեր զենքի ո՛չ թիվը, ո՛չ էլ որակը, հեղափոխական խորհուրդը գնդացիրներ և կարմիր գվարդիականներից բաղկացած հետևազոր ուներ: Մենք դոփում էինք տեղում, հանդես գալու առիթ չկար, և մենք սպասում էինք: Մարտի վերջին հեղափոխական խորհուրդը որոշեց դուրս բերել առկա ամբողջ ցորենը: Վերջապես ապստամբելու առիթ եղավ:

Գեները մատով չես ջնջի, կամ ինչպես Ջանիբեկյանը փեսայից վերածվեց սկեսրայրի

Նավահանգստի բեռնակիրները, որոնց մեծ մասը «Խեղանդամ զինվորների միության» անդամ էին, կտրականապես հրաժարվեցին բեռը բարձել: Հեղափոխական խորհրդի հորդորը չօգնեց: Բեռնատարի վրա գնացիր էր տեղադրված, և այն նավահանգիստ ուղարկեցին: Գնդացրորդը հանվեց նավահանգստի աշխատակցի առաջին իսկ կրակոցով, իսկ բեռնատարը յուրացրեցին: Միության անդամներն ու մի շարք այլ մարդիկ հայտնվեցին զենքով: Նախապես նախատեսված անձինք զբաղեցրին իրենց դիրքերը:

Քաղաքը վերակենդանացավ, Միության շտաբի մոտ էին գալիս մեծից փոքր տարբեր տարիքի մարդիկ: Ես նրանցից կազմված առանձին ջոկատներ կազմեցի, ջոկատում 10-25 հոգի, դիրեկտիվներ տրվեցին:

Կարմիր գվարդիականները ցրվեցին՝ թողնելով մեզ իրենց զենքը: Հեղափոխական խորհուրդը փակվեց մեր 46-րդ հետևակային գնդի նախկին շտաբում: Նրանք փորձում էին մեր առաջ հանձնվելու պայմաններ դնել, սակայն ստիպված եղան հանձնվել առանց որևէ պայմանի: Նրանք 4 մարդ կորցրեցին, իսկ հաշմանդամները՝ ոչ մի»:

Բրյանսկի ապստամբությունը, իհարկե, շուտով ճնշվեց առանց խնդրի, սակայն Աբալյանցին հաջողվեց ողջ մնալ և գաղթել Ֆրանսիա, Մարսել, որտեղ էլ ապրեց մինչև մահ՝ 1964 թվականի սեպտեմբերի 11-ը:

Հետաքրքիր է, որ նա, ծագումով հայ լինելով, Ֆրանսիայում 1920-ականների կեսերից գլխավորեց «Ռուսական ազգային միավորումը», «ժամապահ» («Часовой», ամեն ամիս լույս տեսնող պարբերականը միավորման և կապի միջոց էր ծառայում օտարության մեջ հայտնված գաղթած ռուս զինվորականների համար) ամսագրի տեղի ներկայացուցիչն էր: