Այս փիսոն հաճույքների լավ գիտակ է։ Նրա «հաճույքների» ցանկում միայն «կատվախոտի թուրմը» չէ, որի համար խենթանում են բոլոր կատուները։ Փափլիկ կենդանին նաև շատ է սիրում ատամի էլեկտրական խոզանակով մերսումը։
Տեսանյութում երևում է` ինչպես է տղան ձեռքում բռնում ատամի միացրած խոզանակը, կատուն ձգվում է դեպի այն ու ասես հուշում է` ինչպես շոյել իրեն։
Երևում է, որ կատուն դրանից մեծ հաճույք է ստանում։ Երբ տերն անջատում է խոզանակը, փիսոն նրա ձեռքերի մեջ է ցատկում։