«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին

Վարչապետը հրամայեց ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումն այսպես որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին։

«Հանձնարարել եմ ԱԱԾ–ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»,- ասաց վարչապետը:

«Ձեր պատիվն արդեն փրկել չի լինի». Դենիս Խաչատուրով

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ դեռևս երբ ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էր, թերթում հրապարակվել էր տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ:

«Այդ բոլոր հատուկ ծառայությունները հայտնաբերվելու և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»,- հայտարարեց վարչապետը:

Նա հրամայեց ԱԱԾ-ին և Ոստիկանությանը զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

Նիկոլ Փաշինյանը, որ երկրից թալանված փողերը մինչև վերջին կոպեկ հետ է բերվելու։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։