ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»

Իհարկե, լավ բան չէ, բայց դարձնել այն ողբերգություն չի կարելի, որովհետև նախադեպեր կան և կան նաև շատ հզոր երկրներում։ Խոսելով այսօր հրապարակված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Sputnik
Կարեն Քոչարյան

«Նախ պետք է հասկանալ` որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու։ Սա շատ ավելի կարևոր է, քան բուն փաստը։ Որովհետև, եթե մենք ընկնենք բուն փաստի հետևից, մենք առաջ չենք գնա։ Կարևոր է բացահայտումը, որովհետև մենք ապրում ենք փաստացի չդադարեցված պատերազմի պայմաններում։ Եվ դժվար է այս պարագայում հասկանալ` պատերազմի ժամանակ ում են գաղտնալսում, կամ ով է գաղտնալսում»,–ասաց Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ` խոսակցության բովանդակությունը այդքան կարևոր չէ, որքան բացահայտումը, թե ով է արել, ինչի համար է արել, ինչքան է արել։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։