Փաշինյանը նոր օգնական ունի. կրեատիվ նշանակումը փոթորկել է համացանցը

Никол Пашинян с супругой Анной Акопян на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн
Սոֆյա Նավասարդյանի համար նշանակումն անսպասելի չէր։ Վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նա կկատարի իր աշխատանքը օգնականի կարգավիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս նշանակել է նոր օգնականի։ Նա ոճաբան Սոֆյա Նավասարդյանն է։

Референс-лаборатория в Ереване
Փաշինյանը ռուս մասնագետների համար հասանելի է դարձրել ամերիկյան լաբորատորիաները

Հայ հասարակությունը միանշանակ չի ընդունել այդ նշանակումը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը կատակում են և գրում, որ պետք չէր բուհ ավարտել, քանի որ պետական պաշտոն ստանալու համար անհրաժեշտ են միայն վարսավիրի կամ դիջեյի հմտություններ (կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնի էր որպես ակումբի հիմնադիր և DJ Ed Ward)։ Ոմանք արդեն հայտարարում են, որ Փաշինյանն իր կնոջ վարսահարդարին օգնական է նշանակել, որպեսզի ավելի հեշտ լինի նրան տանել պաշտոնական ուղևորությունների և նա կարողանա հարդարել Աննա Հակոբյանի գանգուրները։

Դրա հետ կապված` վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին, որ Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն գործով։ Նա նշեց, որ դա աշխարհում տարածված փորձ է, երբ պետության ղեկավարը ոճաբան ունի։

«Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել  նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասաց Եղոյանը:

Նավասարդյանը չցանկացավ մեկնաբանություն անել իր նշանակման վերաբերյալ։ Նա ընդամենը հայտարարեց Sputnik Արմենիային, որ նշանակումն իր համար անակնկալ չի եղել։ Նրա խոսքով` դեռ վաղ է այդ մասին խոսելը և կոչ արեց սպասել մի քանի օր, մինչև չեն արվի որոշ պարզաբանումներ։ Եթե հավատալ կառավարության պաշտոնական կայքին, Նավասարդյանն արդեն ստանձնել է այդ պաշտոնը դեռ սեպտեմբերի 6–ին։

Ավելի վաղ Փաշինյանի կինը հայտարարել էր, որ որոշ մարդիկ իր հետ ծանոթ լինելն առավելություն են համարում անձնական հարցերը լուծելու համար։ Նա նշել էր` կարևոր չէ, թե ով և քանի անգամ է նրա հետ սուրճ խմել։ Այդ հանգամանքը ոչինչ չի փոխի նրանց կարիերայում։