Կրեմլի թանգարանի երկու ցուցասրահներում ներկայացված են ավելի քան հինգ հարյուր բացառիկ զարդեր Bvlgari-ի ժառանգության հավաքածուից և համաշխարհային մասնավոր հավաքածուներից։ Ցուցադրությունը ներառում է դերասանուհիներ Էլիզաբեթ Թեյլորի, Ջինա Լոլոբրիջիդայի և Անիտա Էկբերգի զարդերը։
Մոսկվայում բացված ցուցահանդեսը ներկայացնում է ոճի կուռք և Bvlgari-ի պաշտոնական դեմք Եվա Գրինը։
«Ես շատ ուրախ եմ, որ այդ հավաքածուն տարել են Կրեմլ։ Ինձ վրա հատկապես մեծ տպավորություն է գործել Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուն», — նշել է դերասանուհին։