Գործ էին դրել. Հարությունյանը փորձել էր «հագցնել» ՌԴ ՊԿԴԾ

Գործարարն ու ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության նախկին փոխտնօրենը որոշել էին յուրացնել դաշնային բյուջեի գումարը` գերատեսչությանը անորակ կոշիկ մատակարարելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՍՊԸ «ԴԱՑԵ գրուպ» առևտրա–արդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սմբատ Հարությունյանին դատապարտել են 3,5 տարի ազատազրկման՝ Ռուսաստանում գործած խարդախության համար։

Ինչպես են ռուսաստանցիներն ու եվրոպացիները վերաբերվում Չինաստանի քաղաքականությանը

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննությունն ու դատարանը պարզել են, որ 2015 թվականին Սմբատ Հարությունյանը հանցավոր համաձայնության է եկել ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության նախկին փոխտնօրեն Օլեգ Կորշունովի հետ` դրամային միջոցները հափշտակելու նպատակով։ Այդ դրամային միջոցները 2016 թվականին տրամադրվում էին ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության աշխատակիցների համար կոշիկ գնելու նպատակով։

Հանցակիցները տպավորություն են ստեղծել, որ կոշիկն արտադրում է ծառայության կից «Արտադրա–արդյունաբերական տուն» ձեռնարկությունը` պետական գործարքի շրջանակում։ Իրականում նրանք մտադիր էին անել դա ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տարածքային մարմինների ու «ԴԱՑԵ գրուպ» ընկերության միջոցով, Հարությունյանի տրամադրած սարքավորումներով ու ավելի էժան նյութերով։

Նախագծի իրականացման համար հանցակիցները կոշիկ կարելու համար նախատեսված սարքերը (որոնք պատկանում են «ԴԱՑԵ գրուպին» ու Հարությունյանին)տեղադրել էին Լիպեցկում, Պերմի ու Կրասնոյարսկի երկրամասեր գտնվող ուղղիչ-աշխատանքային գաղութներում։

Կորշունովն իր հերթին հրահանգ է տվել գաղութների ղեկավարներին կազմակերպել կոշիկի պատրաստումը անորակ հումքից, որը գնում էր Հարությունյանը։ Նա ստել էր ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության աշխատակիցներին, որ արտադրությունն իրականացնելու է «Արտադրա–արդյունաբերական տունը»։

Կորշունովը հանձնարարական  նամակներ է հղել ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տարածքային մարմինների պետերին։ Նամակներում պահանջել էր կոշիկի մատակարարման պետական գործարքներ կնքել «ՌԴ ՊԻԴԾ «Արտադրա–արդյունաբերական տան» հետ, որի ղեկավարը նրա մեկ այլ հանցակից Վիտալի Մորուսովն է։

Նախապես իմանալով, որ ունիտար ձեռնարկությունում կոշիկ չի արտադրվելու, Մորուսովը ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության տարածքային վարչության հետ պետական գործարքներ էր կնքել, ըստ որի նա պետք էր սեփական արտադրության ապրանք մատակարարեր։ Նա ի սկզբանե չէր էլ պատրաստվում կատարել  իր պարտականությունները։

Բաքուն հույս ունի, որ հայ–ռուսական հարաբերությունները կվատանան. Փաշինյան

Չիմանալով մատակարարվող ապրանքի իրական գնի, որակի ու բնութագրերի մասին՝ ծառայության տարածաշրջանային վարչությունների աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, ավելի քան 263 միլիոն ռուբլի են փոխանցել։

Հետագայում Մորուսովը նյութերի ու վարձի շղարշի տակ  փոխանցել էր այդ միջոցները Հարությունյանին ենթակա  «Պրոմտոևգոօբուվ» ՍՊԸ —ին, «Մուլտիշվեյ Գրուպ» ՍՊԸ-ին  ու  «ԴԱՑԵ Գրուպ» ՍՊԸ-ին։

Նախաքննության ընթացքում Հարությունյանը համաձայնել է համագործակցել իրավապահ մարմինների հետ, ինչի առիթով նրա հանդեպ քրեական գործը առանձին վարույթով է ընթանում։ Նա քննությանը ցուցմունքներ է տվել, որոնք մատնում են Կորշունովին ու գործի այլ հանցակիցներին։

Դատարանը Հարությունյանին դատապարտել է 3,5 տարի ազատազրկման ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում ու 500 000 ռուբլի տուգանքով։

Կորշունովի ու Մորուսովի նկատմամբ քննությունը շարունակվում է։