Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին. լուսանկարներ

Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի վարչապետ Մամուկ Բախտաձեն ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Վրացական պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց չայցելեցին Ցեղասպանության թանգարան։

1 / 4
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին
2 / 4
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին
3 / 4
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին
4 / 4
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին

Վրացական պատվիրակությունը` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ, պաշտոնական այցով Երևան է եկել սեպտեմբերի 10-ին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Բախտաձեն արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպում է նախատեսված նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ։ Բախտաձեն ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ։

Հայաստանի վարչապետի անունից վրացի գործընկերոջ պատվին կկազմակերպի պաշտոնական ընթրիք։

Վրաստանի ֆինանսների նախկին նախարար Մամուկա Բախտաձեն վարչապետ է ընտրվել 2018թ-ի հունիսին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Գեորգի Կվիրիկաշվիլուն, որն այս տարվա հունիսի 13-ին հրաժարական էր տվել։

Վերջին անգամ Վրաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստան էր եկել 2018թ-ի մարտի 2-ին։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-31-ին իր առաջին արտասահմանյան ու պաշտոնական այցը կատարել է Վրաստան։